Գեղարվեստական ոճին բնորոշ նյութերի հավաքածու է. Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նյութերը գեղարվեստական ոճով շարադրված հավաքածու են՝ կամայական մեկնաբանություններով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ գործով չի պարզվել, թե դրամական միջոցներն ինչ աղբյուրից են գոյացել և արդյոք հնարավոր էր այդ գումարով համապատասխան գնումներ կատարել։

«Այստեղ շատ բարդ, չհիմնավորվող նյութերով, կասկածի, ենթադրությունների մակարդակով կառավարության որոշումների գնահատական է տրված»,- ասել է փաստաբանը։

Օրբելյանի գնահատմամբ՝ գործի նյութերը որևէ հիմնավոր բան չեն ներկայացնում։

Հիշեցնենք՝ շուտով կլրանա երկու ամիսը, ինչ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *