ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նյութերը գեղարվեստական ոճով շարադրված հավաքածու են՝ կամայական մեկնաբանություններով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ գործով չի պարզվել, թե դրամական միջոցներն ինչ աղբյուրից են գոյացել և արդյոք հնարավոր էր այդ գումարով համապատասխան գնումներ կատարել։
«Այստեղ շատ բարդ, չհիմնավորվող նյութերով, կասկածի, ենթադրությունների մակարդակով կառավարության որոշումների գնահատական է տրված»,- ասել է փաստաբանը։
Օրբելյանի գնահատմամբ՝ գործի նյութերը որևէ հիմնավոր բան չեն ներկայացնում։
Հիշեցնենք՝ շուտով կլրանա երկու ամիսը, ինչ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։