«Մեզ առաջարկում են մոռանալ մեր պատմությունը՝ Թուրքիայից բերված էժան լոլիկի դիմաց»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Մեզ առաջարկում են մոռանալ մեր պատմությունը՝ Թուրքիայից բերված էժան լոլիկի դիմաց»․ Նարեկ Կարապետյան

«Այսօր մեր իշխանությունը մեզ առաջարկում է մոռանալ մեր ամբողջ պատմությունը, ու դրա դիմաց առաջարկում է էժան լոլիկ Թուրքիայից բերենք։ Ո՞րն է մեր գնահատականը՝ որպես ազգ։ Եթե մեկը ստիպում է քեզ մեկ ու կես միլիոն ազգակիցներիդ ճակատագիրը մոռանալ՝ սպանդ իրականացնելուց հետո, և դու դա ընդունում ես՝ դու ընդունում ես, որ կարելի է քո հետ այդպես վարվել»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեզ պետք է Ցեղասպանության համաշխարհային ճանաչում. վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է հայերի կոտորածը։ Մենք, իհարկե, պետք է տարածաշրջանում լավ հարաբերություններ ունենանք, բայց դրանք չպետք է լինեն արյան վրա, այլ արդարության հիմքով»,- հավելեց Կարապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *