
«Նյու Յորք Թայմս»-ը (NYT) մոտ ապագայում ստիպված կլինի փակել իր դռները, և դա մեծ օր կլինի Միացյալ Նահանգների համար։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
TruthSocial-ում նա պարբերականի աշխատակիցներին անվանել է «երրորդ կարգի լրագրողներ, որոնց հետ նա տարիներ շարունակ չի խոսել, բայց ովքեր անընդհատ գրում են [Թրամփի] մասին՝ երբեք չստուգելով փաստերը կամ չմտածելով, թե արդյոք իրենց պատմությունը ճշմարիտ է»։
«Մոտ ապագայում մի օր «The Times»-ը ստիպված կլինի փակել իր կեղտոտ դռները, և դա մեծ օր կլինի Ամերիկայի համար», – գրել է ամերիկացի առաջնորդը։
«The Times»-ը նենգամիտ կազմակերպություն է, որը սպասարկում է խելագարներին, ովքեր ցանկանում են տեսնել մեր երկրի ձախողումը։ Դրա տպաքանակը կտրուկ նվազել է վստահության պակասի պատճառով։ Այս հրատարակությունը ընդամենը մի փոքր օրինակ է այն բանի, ինչի հետ ես ամեն օր գործ եմ ունեցել տարիներ շարունակ», – ասել է ԱՄՆ նախագահը։