ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով՝ սեպտեմբերի 2-ից՝ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո, Խաչատրյանը չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել։ Սարգսյանը նշել է, որ նրա մոտ արդեն առաջացել են պառկելախոցեր, իսկ բժշկական կենտրոն տեղափոխելու վերաբերյալ սեպտեմբերի 2-ից ներկայացված դիմումները մինչ օրս արդյունք չեն տվել։