Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են դատարան միզապարկի կատետրով. նրա մոտ նաև պառկելախոցեր են առաջացել. փաստաբան

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ սեպտեմբերի 2-ից՝ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո, Խաչատրյանը չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել։ Սարգսյանը նշել է, որ նրա մոտ արդեն առաջացել են պառկելախոցեր, իսկ բժշկական կենտրոն տեղափոխելու վերաբերյալ սեպտեմբերի 2-ից ներկայացված դիմումները մինչ օրս արդյունք չեն տվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *