«1915. Մենք հիշում ենք». Հենրիխ Մխիթարյան

«1915. Մենք հիշում ենք». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Հիշատակի հրապարակումը 37-ամյա խաղացողը տեղադրել է իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում։

Տեղադրված լուսանկարում պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակը և խորհրդանշական անմոռուկը: Լուսանկարին կից Մխիթարյանը կատարել է հետևյալ գրառումը. «1915. Մենք հիշում ենք, WE REMEMBER, 24.04»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *