Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, որ էքսկլավ ու անկլավ չլինի. Փաշինյան

Դիտել տեսանյութը

Փաշինյանը ներկայացրել է, թե «ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո»։

«Հայաստանը պետք է ունենա 29743 քառուսի կիլոմետր տարածք: Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմաթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ: Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն: Այսինքն երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- նշել է նա:

Փաշինյանի խոսքով՝ բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն ոչ միայն «Թրիփ նախագծի շրջանակում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *