Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Հայաստանի առաջին ներկայացուցիչը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։

Ազգային թիմի անդամ Գառնիկ Չոլաքյանը հանդես եկավ 65 կգ քաշային ծանրորդների B ենթախմբում։ Չոլաքյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 125 կգ և 130 կգ։ Նա չբարձրացրեց 134 կգ-ը։

Հրում վարժությունում մեր ծանրորդը միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ բարձրացնելով 155 կգ։ Նա երկու մոտեցմամբ չբարձրացրեց 161 կգ-ը։

Երկամարտի 285 կգ արդյունքով՝ Չոլաքյանն ընդհանուր հաշվարկում 18-րդն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *