Ալեն Սիմոնյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունների զարգացումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների հետևողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցին և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *