Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը

Ինդոնեզիայի Բալի կղզու մոտակայքում՝ Նուսա Պենիդա կղզու շրջանում, զբոսանավի վրա տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ է բռնկվել։ Զբոսանավում գտնվող ռուս զբոսաշրջիկները ստիպված են եղել նետվել ջուրը։ Նրանք չեն տուժել, իսկ նավապետը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Shot թելեգրամյան ալիքը։
     «Gamat Bay ծովախորշից դուրս գալիս նավի հետնամասում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ պայթել է մարտկոցը։ Կրակն արագորեն տարածվել է նավով մեկ։ Զբոսաշրջիկներն ու ուղեկցորդը նետվել են ջուրը և կարողացել են հասնել ափ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *