Իսրայելի խորհրդարանական ընտրություններում ձայների 97,3%-ի հաշվարկից հետո Քնեսեթում ոչ մի քաղաքական դաշինքի չի հաջողվել մեծամասնություն ստանալ։
Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, նախնական արդյունքների համաձայն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած դաշինքը Քնեսեթում ստանում է 53 մանդատ, իսկ ընդդիմադիր դաշինքը՝ 48 մանդատ։
Խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ։
Նշվում է, որ մանդատների վերջնական բաշխումը կարող է փոխվել մնացած քվեաթերթիկների հաշվարկից հետո։ Դրանց թվում են զինծառայողների և դիվանագետների ձայները։