Հենց այսպես է կռիվ անում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, մեկ այլ ՔՊ-ական էլ Ազգային ժողովի այսօրվա ծեծկռտուքի սադրիչ Տարոն Չախոյանը նախընտրում էր ձեռքի ջուրը շփել դիմացինի վրա. շփում է ու ստանում պատասխան: Սադրիչ ՔՊ-ականներին մի լավ դաս տալուց հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն է մոտենում ԱԺ ամբիոնին: Օրվա իշխանությունը TRIPP-ի շուրջ զիջումներին որևէ հիմնավոր պատասխան չունի. հենց դա է պատճառը, որ գնացին նման սցենարով: Նկատենք, որ իրավիճակի սրման մեջ իր մեղքի բաժինն ունի նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը. նրա անգործության հետևանքով կրքերն ավելի բորբոքվեցին:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է արդարացնում ու աջակցում աթոռ նետող և սադրող թիմակիցներին՝ հայտարարելով, թե նրանց գործողությունները եղել են լիովին համարժեք:
Սեփական ժողովրդից մերժված իշխանությունը փորձում է ընդդիմադիրներին մեղադրել կոռուպցիայի մեջ, սրան ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը հիշեցնում է՝ ՔՊ-ական իշխանության հեռացման մեկնարկն արդեն տրված է: Քաղաքական փաստարկները սպառած իշխանությանը մնացել է միայն աթոռ ու շիշ նետելը, ուժ ցույց տալու փորձն այս անգամ էլ ձախողվեց, փաստացի սադրողները ստացան իրենց արժանի հակահարվածը: Օրակարգային այս աղմուկը, նպատակ ուներ շեղելու գլխավոր հարցից՝ ինչպե՞ս վավերացվեց TRIPP-ը՝ առանց խաղաղության համաձայնագրի, և ի՞նչ նոր վտանգներ է այն բերելու մեր երկրի գլխին, պարզ կդառնա առաջիկայում:
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ