Բանակցություններում առաջընթացն անհնար է առանց Իրանի յոթ պայմանների ընդունման․ Ղալիբաֆ

Իրանի առաջ քաշած յոթ պայմանների համաձայնեցումից առանց բանակցություններում առաջընթացի հասնելն անհնար է։

Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Նրա խոսքով՝ Թեհրանի պայմանները բազմիցս և հստակ ներկայացվել են միջնորդներին։

«Մտրակի և կարկանդակի քաղաքականությունը Իրանի վրա չի գործում։ Առաջընթաց հնարավոր է միայն Իրանի յոթ պայմանների շուրջ համաձայնությունից հետո», –ընդգծել է Ղալիբաֆը։

Նշենք, որ խորհրդարանի նախագահն իր հրապարակման մեջ չի հստակեցրել, թե որոնք են այդ յոթ պայմանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *