
Քննարկվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը: Դիմելով թեկնածուին՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցրեց. «Երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում էր ՀՀ վարչապետ, հայտարարում էր, որ իր ընտրվելուց մոտավորապես 20 րոպե հետո, երկրում վերանալու է շաքարի մենաշնորհը: Անցել է ութուկես տարի, շուկայի կառուցվածքը կներկայացնե՞ք, փոփոխություն եղե՞լ է»: «Հանձնաժողովը ներկայումս մի շարք ապրանքների մասով՝ շաքար, ձեթ, կարագ, բրիձ, հնդկաձավար և այլն, իրականացնում է ուսումնասիրություն, թե նախորդող 5 տարիներին ինչպե՞ս են փոխվել շուկաները, մրցակցային իրավիճակը, կառուցվածքը, ինչ խնդիրներ են առկա: Բոլոր ոլորտներում կան դրական բարեփոխումներ»,- ասաց Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: