
«Ես ծեծի մասնակից չեմ եղել. գործընկերներով մեկ-մեկ քաշքշում ենք իրար, դուք էլ ընկել՝ բզբզում եք, որ ավելի սրեք»,- ՔՊ-ական պատգամավոր Ռոման Համբարձումյանն այսպես արձագանքեց ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ լրագրողների հարցերին։ «Մենք գործընկերներ ենք, հայացքների պատճառով կարող ա մեկ-մեկ մի փոքր քաշքշուկ լինի, պետք չէ ուրախանալ։ Մենք միշտ էլ բարիշած ենք. ամեն երկրում էլ լինում է»,- շարունակեց ՔՊ-ականը։