
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը շարունակում է ԹՐԻՓՓ-ի փոխարեն օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Այսօր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է այդ մասին հիշեցրել Անկարայի իր ելույթում:
Սրանք լոկ բառեր չեն, այլ տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Սրա հետ մեկտեղ պարոն Բայրամովը կրկնում է, որ Հայաստանի հետ նախաստորագրված պայմանագիրը ստորագրելու համար «Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր»։
Արտգործնախարարը նաև օգտագործել է «Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր» ձևակերպումը:
Հիշեցնենք, որ Բաքուն Արևելյան Զանգեզուր ձևակերպումը շրջանառության մեջ է դրել 2020թ 44-օրյա պատերազմից հետո՝ որպես հստակ տարածքային նկրտում ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ, որը Ադրբեջանը համարում է Արևմտյան Զանգեզուր, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ-ն է համարում Արևմտյան Ադրբեջան»: