«Կասեցվել է «Նոր Զովք»-ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ

«Կասեցվել է «Նոր Զովք»-ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Նոր զովք» ՍՊ ընկերության՝ ք․ Երևան, Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
     արտադրամասում եղել են կեղտի կուտակումներ, հոսանքի մալուխները պաշտպանիչ տուփի մեջ չեն եղել, ինչը չի կանխարգելել մասնիկների թափվելու հավանականությունը,

արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, իսկ նախամուտքի, լվացարանի հարակից հատվածի, պատերի անկյունային որոշ հատվածներ վնասված են եղել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *