
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հոդվածից մի հատված, որում նշված է․ «Երբ բռնությունը դառնում է նախընտրական տեխնոլոգիա, իսկ պետության ղեկավարը՝ դրա քաղաքական հովանավորը, հանրությունը ստանում է ամենավտանգավոր ուղերձը, այն է՝ արտոնյալների համար բռնությունը լեգիտիմ է։ Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանից արտանետված բռնության ալիքը անխուսափելիորեն հասնելու է փողոց, ընտանիք և հանրային կյանքի բոլոր խորշերը՝ քանդելով առանց այդ էլ փխրուն հասարակական միջավայրը»: