«Այս օրը մեզ հիշեցում է ուժեղ լինելու մասին». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)

«Այս օրը մեզ հիշեցում է ուժեղ լինելու մասին». Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյնի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը պարզապես հիշեցում չէ անցյալի մասին…Այս օրը հիշեցում է մեզ` ուժեղ լինելու մասին։
     Մեր հայրենակիցները կոտորվեցին նաև այն պատճառով, որ չունեինք կազմակերպված և ուժեղ պետություն, որը կկարողանար պաշտպանել իր ժողովրդին։
     Այսօր մենք մեզ նույն հարցն ենք տալիս՝ պատրա՞ստ ենք լինել ուժեղ, թե ուզում ենք շարունակել կորստաբեր ընթացքը թույլ իշխանության հետ։
     Հասարակությունը սպասում է առաջնորդի,
     որը չի թողնի իր ժողովրդին անպաշտպան ու գլուխ չի խոնարհի հակառակորդի առաջ։
     Այս սպասումը օբյեկտիվորեն կապվում է Սամվել Կարապետյանի հետ։
     Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդի հետ թիմակիցների հանդիպումը ընդամենը մեկ օրում հավաքել է 1.2 միլիոն (ավելացող) դիտում՝ միայն մեր Ֆեյսբուքի պաշտոնական էջում։
     Սա պարզապես թիվ չէ։
     Սա հստակ ազդակ է։
     Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին պատրաստ է փոփոխության,
     պատրաստ է ուժեղ պետության, պատրաստ է ուժեղ առաջնորդի և պատրաստ է այլևս թույլ չլինել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *