Ազգային ժողովում հանդիպեցի 193 դպրոցի աշակերտների հետ, և պետք է խոստովանեմ՝ հանդիպումից շատ տպավորված եմ, գրում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
«Դպրոցականների մտածողությունը, պատրաստվածությունը, հարցերի խորությունն ու հետաքրքրասիրությունն իսկապես ոգևորիչ էին։ Նրանց հարցերում զգացվում էր ոչ միայն գիտելիքը, այլև սեփական կարծիքն ունենալու, հասկանալու և կարևոր հարցերի շուրջ մտածելու ցանկությունը:
Նման հանդիպումները ևս մեկ անգամ համոզում են, որ մեր երկրի ապագան խելացի, մտածող և սեփական երկրի հանդեպ պատասխանատվություն զգացող երիտասարդների ձեռքում է։
Շնորհակալ եմ ուսուցիչներին իրենց փութաջան և պատասխանատու աշխատանքի համար»,– նշել է պատգամավորը: