2025թ․ Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է 2,014 գնման և 2,524 վաճառքի գործարք։ ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալներով՝ վաճառքները 510 գործարքով կամ շուրջ 25.3%-ով գերազանցել են գնումները։ Այս տարբերությունը ցույց է տալիս, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի օտարման ակտիվությունն ավելի բարձր է եղել, քան ձեռքբերմանը.
Գործարքների աշխարհագրական կառուցվածքում գերիշխում են Ռուսաստանի քաղաքացիները։ Նրանց բաժին է ընկել 1,262 գնման և 1,873 վաճառքի գործարք՝ համապատասխանաբար օտարերկրացիների ընդհանուր գնումների 62.7%-ը և վաճառքների 74.2%-ը։
Հետևաբար, հենց Ռուսաստանի քաղաքացիների գործարքներն են մեծապես պայմանավորել վաճառքների գերազանցումը գնումների նկատմամբ։
🟣 Wildberries. Մարքեթփլեյս բոլորի համար
Միաժամանակ եվրոպական պետությունների քաղաքացիների դեպքում գրանցվել է 261 գնում և 194 վաճառք, իսկ ԱՄՆ քաղաքացիների դեպքում՝ համապատասխանաբար 217 և 201 գործարք։ Իրանի քաղաքացիների գնումներն ու վաճառքները հավասար են՝ 58-ական գործարքի։
Գույքի տեսակների կտրվածքով օտարերկրացիները գնել են 1,077 և վաճառել 964 բնակարան։
Հակառակ պատկերն է բնակելի տների դեպքում՝ 274 գնում և 570 վաճառք։
Առավել մեծ տարբերությունն արձանագրվել է հողերի շուկայում՝ 293 գնում և 852 վաճառք։ Վաճառված հողերից 394-ը գյուղատնտեսական նշանակության են։
Տարածքային առումով առանձնանում է Երևանը՝ 1,304 գնում և 762 վաճառք։ Մարզերում միասին գրանցվել է 710 գնում և 1,762 վաճառք։
- Այսպիսով, օտարերկրյա քաղաքացիների գնումները հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաքում, մինչդեռ վաճառքները գերակշռում են մարզերում։