Օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի անշարժ գույքի շուկայում. վաճառքները գերազանցել են գնումները . ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ  

2025թ․ Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է 2,014 գնման և 2,524 վաճառքի գործարք։ ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալներով՝ վաճառքները 510 գործարքով կամ շուրջ 25.3%-ով գերազանցել են գնումները։ Այս տարբերությունը ցույց է տալիս, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի օտարման ակտիվությունն ավելի բարձր է եղել, քան ձեռքբերմանը.

Գործարքների աշխարհագրական կառուցվածքում գերիշխում են Ռուսաստանի քաղաքացիները։ Նրանց բաժին է ընկել 1,262 գնման և 1,873 վաճառքի գործարք՝ համապատասխանաբար օտարերկրացիների ընդհանուր գնումների 62.7%-ը և վաճառքների 74.2%-ը։

Հետևաբար, հենց Ռուսաստանի քաղաքացիների գործարքներն են մեծապես պայմանավորել վաճառքների գերազանցումը գնումների նկատմամբ։


🟣 Wildberries. Մարքեթփլեյս բոլորի համար


Միաժամանակ եվրոպական պետությունների քաղաքացիների դեպքում գրանցվել է 261 գնում և 194 վաճառք, իսկ ԱՄՆ քաղաքացիների դեպքում՝ համապատասխանաբար 217 և 201 գործարք։ Իրանի քաղաքացիների գնումներն ու վաճառքները հավասար են՝ 58-ական գործարքի։

Գույքի տեսակների կտրվածքով օտարերկրացիները գնել են 1,077 և  վաճառել 964  բնակարան։

Հակառակ պատկերն է բնակելի տների դեպքում՝ 274 գնում և 570 վաճառք։

Առավել մեծ տարբերությունն արձանագրվել է հողերի շուկայում՝ 293 գնում և 852 վաճառք։ Վաճառված հողերից 394-ը գյուղատնտեսական նշանակության են։

Տարածքային առումով առանձնանում է Երևանը՝ 1,304 գնում և 762 վաճառք։ Մարզերում միասին գրանցվել է 710 գնում և 1,762 վաճառք։

  • Այսպիսով, օտարերկրյա քաղաքացիների գնումները հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաքում, մինչդեռ վաճառքները գերակշռում են մարզերում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *