
«Գրավոր հարցումներ անելու մեր իրավունքի մասին գիտենք, բայց երբ քննարկվում է՝ մենք համաձայնություն տա՞նք, որ եկող տարի վարչապետը հեծանիվ քշի, թե՞ չէ, պետք է իմանանք՝ դրա համար ինչքա՞ն գումար է նախատեսված ու ինչքանո՞վ է նպատակահարմար՝ պաշտոնյան իր նախասիրությունները հասարակության հաշվին իրականացնի: Դուք էդ հարցերի պատասխանը պետք է այստեղ հնչեցնեք, ոչ թե կողմնորոշեք՝ ինչ ձևով ստանանք այդ հարցերի պատասխանը»,- դիմելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մակունցը խնդրել էր՝ բոլոր այն հարցերը, որոնք ենթադրում են թվեր, գրավոր ուղարկել: