Ազգային ժողովի պետաիրավական և ֆինանասավարկային հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2027 թ-ի բյուջեն։ Խորհրդարանում են գործադրի ներկայացուցիչները։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցն ուղղղված էր Ֆինանասների նախարարին։ Պատգամավորը Վահե Հովհաննիսյանին ոչ թե տնտեսական, այլ իրավական հարց ուներ։
«Առնվազն երկու դրվագով մեղադրվել ենք կոռուպցիայի համար։ Վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ նախաձեռնվել է, բայց կարճվել է»,- հետաքրքրվեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը։
Վահե Հովհաննիսյանը նախ զարմացավ։ «Սովորաբար նման հարցեր ինձ տալիս են լրագրողները՝ միջանցքում,- շեշտեց նա՝ շարունակելով,- Ձեր հարցը մեր բյուջեի հետ որևէ կապ չունի։ Այն ընդհանրապես տեղին չի ու եթե այն Ձեզ հետաքրքրում է (ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև, կարծում եմ, անիմաստ ծախս է մեր պետության համար այդ գործը քննելը), կարող ենք ինքներդ հետաքրքրվել։ Դիմեք Դատախազություն կամ հակառուպցիոն, իրենք ձեզ կպատասխանեն։ Բայց առաջարկում եմ մեր հանրությանն անիմաստ չծանրաբեռնել այդ զրույցով»։