28 տարի և 48 հազար կմ․ անգլիացին ավարտել է շուրջերկրյա ճանապարհորդությունը

Անգլիացի Քարլ Բուշբին ավարտել է 28 տարի տևած շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Նա անցել է 48 հազար կիլոմետր:

Վերջին մի քանի կիլոմետրը տղամարդը քայլել է Անգլիայի հյուսիսում գտնվող իր հարազատ Հալլ քաղաքով ու ճանապարհորդությունն ավարտել իր տան մոտ, որտեղ նրան դիմավորել է արդեն ծերացած մայրը։

Քարլ Բուշբին Չիլիից ճանապարհ էր ընկել 1998-ի նոյեմբերի 1-ին՝ 29 տարեկանում, այժմ նա 57 տարեկան է: Տղամարդն ինքն իր համար երկու պայման է սահմանած եղել․  չօգտվել տրանսպորտային միջոցներից և չընդհատել ճանապարհորդությունն անգամ հարազատի մահվան դեպքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *