Մինչ 10 միլիոն հայությունը (փոքրիկ խմբակին չհաշված) սգում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը, զարմանալիորեն լուռ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Նորանշանակ պաշտոնյան ոչ մի հանրային խոսք երեկ չի ասել։
Ավելին` լուռ է նաև նրա ֆեյսբուքյան էջը։
Փոխարենը ակտիվ է նրան պատկանող «Արշակի մոտ» («Թրակիա ՍՊԸ») օբյեկտի ֆեյսբուքյան էջը, որը խորովածի և չուպա֊չուպսի գովազդի արանքում Եղեռնի վերաբերյալ մի նկար է տեղադրել։




Կարելի է ենթադրել, որ նախորդ տնօրենի աշխատանքից ազատման դառը փորձը անասելի վախեցրել է Թաշչյանին։
