«Արշակի մոտ» օբյեկտն ավելի կարևոր է Ցեղասպանության թանգարանի տնօրենի համար

Մինչ 10 միլիոն հայությունը (փոքրիկ խմբակին չհաշված) սգում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը, զարմանալիորեն լուռ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Նորանշանակ պաշտոնյան ոչ մի հանրային խոսք երեկ չի ասել։

Ավելին` լուռ է նաև նրա ֆեյսբուքյան էջը։

Փոխարենը ակտիվ է նրան պատկանող «Արշակի մոտ» («Թրակիա ՍՊԸ») օբյեկտի ֆեյսբուքյան էջը, որը խորովածի և չուպա֊չուպսի գովազդի արանքում Եղեռնի վերաբերյալ մի նկար է տեղադրել։


Կարելի է ենթադրել, որ նախորդ տնօրենի աշխատանքից ազատման դառը փորձը անասելի վախեցրել է Թաշչյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *