ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը և հեռանկարային համագործակցության ենթակառուցվածքների ձևավորմանը։ Հույս ենք հայտնում երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման վերաբերյալ»,– հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային խորհրդաժողովում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *