Հուսով եմ տիկին Գալյանը հաջորդիվ չի սպառնա «չոքացնել և կզացնել» ընդդիմադիրներին, այնուամենայնիվ նա ՀՀ պատմության մեջ մնալու է որպես ալիևյան սահմանադրություն գրող։
Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Իրենք շատ բան են ասում, իրենք գլուխը պատին են տալիս: Կներեք, արդեն հերիք եղավ, բոլ եղավ»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ընդդիմությանը՝ կապված Սահմանադրության նոր տեքստի հետ։
«Հերիք է, բավ է: Մեր ներքին գործն է, մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ և ուզում ենք, որ ժողովուրդը որոշի՝ ով ինչ է ասում, ինձ բացարձակ չի հետաքրքրում, ես իմ աշխատանքի տերն եմ»,- շեշտել է նա: