Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին թույլ չեն տալիս մտնել եղբոր առանձնատուն, որտեղ այս պահին խուզարկություն է ընթանում։
«Այս տարվա մեջ 3 անգամ Սամվելի, 4 անգամ էլ Նարեկի տունն են խուզարկել»,–ասել է Կարեն Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր միաժամանակյա խուզարկություններ են ընթանում 65 հասցեում, այդ թվում՝ Կարեն Կարապետյանի առանձնատանն ու Նարեկ Կարապետյանի բնակարանում։