Սա մանր քաղաքական ժուլիկություն է․ այսպես մեկնաբանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը Կարապետյաններին պատկանող հասցեներում անցկացվող խուզարկությունները։
«Շատ հաճախ ես համեմատություն եմ անում Ադրբեջանի և այսօրվա իշխանությունների քաղաքական գործելաոճի միջև, որովհետև նրանք չեն ուզում, որ իրենց երկրում լինի ուժեղ ընդդիմություն, և ամեն բան անում են, որ մեր շարքերը թուլացնեն։ Ասեմ, որ չի ստացվելու, մենք բոլորս գիտակցում ենք՝ ինչ պայքարի մեջ ենք մտել»,- ասաց Գառնիկ Դավթյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խուզարկություններ են ընթանում Կարապետյաններին պատկանող 65 հասցեում։