
Հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-ից 8-ը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով: Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Երևանում օդում կանխատեսվում է -2․․․-4, հողի մակերևույթին -4․․․-6 աստիճան ցուրտ: