«Տրակտորով թաղել, թաքցրել են պատերազմի օգնությունը»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)

«Տրակտորով թաղել, թաքցրել են պատերազմի օգնությունը»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում կադրեր է հրապարակել՝ գրառումներով. «Սա ենթադրվում է օգնությունն է, որը պատերազմի օրերին տեղ չի հասել։
     Երեկ թաքուն բերել, թափել են գյուղի գլուխ, հետո Արտակի ահազանգից հետո գիշերը էքսկավատորով բերել թաղել են ծածուկ, որ հետքերը վերացնեն»։

Մեկ այլ գրառմամբ մանրամասնել է․ «Տրակտորով թաղել – թաքցրել են պատերազմի օգնությունը…
     Արտակ Ավետիսյանի ահազանգի հետքերով Արևշատ գյուղում ենք, ռազմական ոստիկանության ծառայողներն են նաև էստեղ։
     Գիշերը տրակտորով մոտեցել, թաքուն էքսկավատորով փորձել ու թաղել են ենթադրաբար պատերազմին դրսից ուղարկված ու տեղ չհասած օգնության պարագաներ՝ հագուստ, հակագազ ու ինչ որ իրեր»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *