«Հայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա։ Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները կատարել է և կատարում է։ Հայաստանն էլ ակնկալում է, որ ԵԱՏՄ բոլոր երկրները կկատարեն իրենց պարտավորությունները ամբողջ ծավալով»,- ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ 2027 թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը տնտեսական վեճ է, և Հայաստանի նկատմամբ կատարված սահմանափակումներն անհիմն են։ «Եվ դա է պատճառը, որ բարեր ճանաչելու նախաձեռնությամբ դիմել ենք ԵԱՏՄ հանձնաժողով և ակնկալում ենք, որ արդար որոշում կկայացվի»,- ընդգծել է նախարարը։
Նա անդրադարձել է նաև գազի սակագնին՝ շեշտելով, որ ՀՀ-ի համար այն ամենևին էլ էժան չէ։