«Այսօր ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն խաբելու օրն է»:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ասում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը:
«Փաշինյանը քաղաքացուն խաբեց՝ սկսած արագաչափերի ու տեսախցիկների թեմայից՝ վերջացրած Արցախի հարցով, հիմա էլ խաբում է խաղաղության հարցում:
Հունիսի 7-ը հրաշալի հնարավորություն է լինելու քաղաքացու համար, որպեսզի նա մերժի ստի ու կեղծիքի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը», – ասում է Թևանյանը: