ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ կքննարկի դաշինքից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու հարցը:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Կարծում եմ՝ նա (Թրամփը – խմբ.) մի քանի ժամից կքննարկի այն գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ և հնարավոր է` դուք կլսեք այդ մասին անմիջապես նախագահից այդ հանդիպումից հետո»,- լրագրողներին ասել է Լևիթը։