Լիբանանի կառավարությունն ապրիլի 9 հայտարարել է ազգային սգո օր՝ ի հիշատակ իսրայելական ավիահարվածների զոհերի։
Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
«Հինգշաբթի օրը կլինի ազգային սգո օր հարյուրավոր անմեղ և անզեն քաղաքացիների դեմ ուղղված Իսրայելի հարձակումների զոհերի և վիրավորների համար»,- հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը։
Նախագահական պալատում իջեցվել են ազգային դրոշները՝ ի նշան Իսրայելի հարձակումների նահատակների հիշատակի։