«Հանրապետություն» կուսակցության թեկնածու, գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանն ընտրվեց Եղեգնաձորի համայնքապետ։
ՔՊ թեկնածու Հուսիկ Սահակյանը ստացավ ավագանիների 13 կողմ ձայն, իսկ Դավիթ Հարությունյանը 14 կողմ ձայն։
Նշենք, որ երկու խմբակցությունն էլ ունեն 13 անդամ և թե ո՞վ կընտրվեր քաղաքապետ կապված էր «Նոր Դարաշրջան» կուսակցության ավագանու անդամ Մարտին Հարությունյանից, որն էլ քվեարկեց Դավիթ Հարությունյանի օգտին: