Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզում բացահայտել է լեհական հատուկ ծառայությունների գործակալական ցանց եւ ձերբակալել երկու գործակալների։ Ըստ ՏԱՍՍ- ի՝ իրավապահները պնդում են, որ ձերբակալվածներն աշխատել են Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության ռազմական հետախուզական ծառայության եւ Ներքին անվտանգության գործակալության համար։
Հայտարարության համաձայն՝ նրանք «հավաքել եւ փոխանցել են ՌԴ պաշտպանության նախարարության զինծառայողների եւ օբյեկտների», ինչպես նաեւ տարածաշրջանի «սոցիալ-տնտեսական իրավիճակի» մասին տեղեկություններ։ Երկուսի նկատմամբ էլ լրտեսության գործերով քրեական գործեր են հարուցվել, եւ դատարանը նրանց կալանավորելու որոշում է կայացրել։
Լեհաստանի եւս 7 ու Ռուսաստանի 3 քաղաքացիների, որոնք, ըստ ԱԴԾ- ի, կապ են ունեցել լեհական հատուկ ծառայությունների հետ, պաշտոնական նախազգուշացումներ են հայտարարվել։