Եգիպտական դամբարանում «Իլիականի» հատվածով պապիրուս է հայտնաբերվել

Եգիպտական դամբարանում «Իլիականի» հատվածով պապիրուս է հայտնաբերվել

Բարսելոնայի համալսարանի հնագետների խումբը Եգիպտոսի Էլ Մինյա նահանգում արշավախմբի ժամանակ դամբարանում հայտնաբերել է Հոմերոսի «Իլիականի» մի հատված պարունակող պապիրուս։ Այս մասին նշվում է համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Բարսելոնայի համալսարանին կից Հին Մերձավոր Արևելքի ինստիտուտի հնագիտական առաքելությունը՝ Մայտե Մասկորթի և Էսթեր Պոնսի ղեկավարությամբ, Եգիպտոսի Էլ-Բահնասա բնակավայրում հայտնաբերել է մոտ 1,6 հազար տարվա հռոմեական դարաշրջանի դամբարանում գտնվող պապիրուս, որը պարունակում է Հոմերի «Իլիականի» հատված։ «Այս գտածոն բացառիկ է, քանի որ սա առաջին դեպքն է հնագիտության պատմության մեջ, երբ հայտնաբերվել է հունական գրական տեքստ, որը դիտավորյալ ներառվել է մումիայի զմռսման գործընթացում», հավելել են համալսարանից։

Համալսարանի տեսության համաձայն՝ «մումիայի որովայնի խոռոչում տեղադրված պապիրուսը պարունակում է նավերի կատալոգ»։ Այս հայտնագործությունը կատարվել է 2025 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացված արշավախմբի ժամանակ։ 2026 թվականի սկզբին մասնագետները վերլուծել են պապիրուսը։ Նրանք տեքստը նույնականացրել են որպես Հոմերոսի «Իլիականի» մի հատված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *