Եկել է ժամանակը, որ Ուկրաինան նոր նախագահ ընտրի․ Թրամփ

Ուկրաինային նոր առաջնորդ է պետք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Ուկրաինան նոր նախագահ ընտրի», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Խոսելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման հնարավորությունների մասին՝ Թրամփը պնդել է, որ Զելենսկին բազմիցս հնարավորություն է ունեցել հասնելու դրա ավարտին։

«Ես առաջարկում եմ գտնել նոր առաջնորդի, որը կարող էր գործարք կնքել։ Որովհետև նա՝ [Զելենսկին], կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց ինչ-ինչ պատճառներով երբեք դա չի արել», — ասել է ԱՄՆ նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *