Քոչարյանը փոշմանել է, որովհետև Սերժն իշխանությունը հետ չտվեց իրան. հարցում

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հետահայաց ամենից շատ զղջում է իր իրավահաջորդի ընտրության համար։ Նրա հայտարարությանը արձագանքել է նաև Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ նման գնահատականներ վաղուց է լսել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել քաղաքացիներին. «Ձեր կարծիքով, ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը, որ Ռոբերտ Քոչարյանն ափսոսում է իշխանությունը նրան փոխանցելու համար»։

Քաղաքացիների կարծիքները տարբեր էին։

«Երկուսով էլ մի բան են, ոչ մի տարբերություն»,- ասաց մի կին։

Մեկ այլ կին նշեց․ «Հետ չի տվել իրան»։

Մի տղամարդ կարծիք հայտնեց․ «Սերժ Սարգսյանի ախպերների մաֆիան շատ ուժեղ էր»։

Մեկ այլ հարցված հետաքրքիր ձևակերպում արեց․ «Լևոն Տեր-Պետրոսյանը տված էր որպես Լև՝ թագավոր, Ռոբերտ Քոչարյանը՝ որպես Ղարաբաղցի, Սերժ Սարգսյանը՝ սեր բառի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը չեմ կարող ասել»։

Մի տղամարդ էլ նշեց․ «Իրար հետ չունեն, դրա համար»։

«Ես Ռոբերտ Քոչարյանին հարգում եմ, կարծում եմ՝ անտեղի բան չէր ասի»,- ասաց անցորդներից մեկը:

Երիտասարդներից մեկը փորձեց ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել․ «Երևի հակասություններ են եղել՝ մասամբ անձնական, մասամբ աշխարհաքաղաքական»։

Մեկ այլ կին ասաց․ «Ես կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը գար իշխանության, միայն ինքը։ Նրա օրոք երկիրը ծաղկում էր, մարդիկ հպարտ էին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Ատանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *