ՌԴ Կեմերովոյի մարզում Ան-12 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով 19 մարդ է զոհվել

Ռուսաստանի Կեմերովոյի մարզում Ան-12 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով 19 մարդ է զոհվել։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է պլանային թռիչք իրականացնելիս՝ անմարդաբնակ տարածքում։ Օդանավում եղել է 19 մարդ, այդ թվում՝ անձնակազմի վեց անդամ։

Նախարարությունից հայտնել են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Դեպքի վայրում աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *