Ռուսաստանի Կեմերովոյի մարզում Ան-12 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով 19 մարդ է զոհվել։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է պլանային թռիչք իրականացնելիս՝ անմարդաբնակ տարածքում։ Օդանավում եղել է 19 մարդ, այդ թվում՝ անձնակազմի վեց անդամ։
Նախարարությունից հայտնել են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Դեպքի վայրում աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։