
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի ԱԳ նախարար Սեյիդ Աբբաս Արաղչին վաղ առավոտյան ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Մինչ այդ նա այցելել էր Պակիստան և Օման։
Իրանը ո՛չ միայն չի կրկնում արաբական մյուս պետությունների սխալը` մեկուսանալու և արտաքին աշխարհի համար փակվելու, այլև պրոակտիվ դիվանագիտական ռազմավարություն ընտրելով, լսելի ու տեսանելի է ամենուր, ինչը բնականաբար աշխատում է հօգուտ երկրի։ Պատահական չէ, որ Իրանի հարցում այլևս Արևմուտքը միասնական տեսակետ չունի, և սա ո՛չ միայն աշխատում է հօգուտ Իրանի, այլև Իրանի դիվանագիտական և ռազմադիվանագիտական աշխատանքի արդյունքն է»: