
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի խաղաղ բնակչության դեմ ֆոսֆոր, ծանր զենքեր կիրառած Իլհամ Ալիևն արժանացել է խաղաղության և հաշտեցման Գերնիկայի մրցանակի։ Դա նույնն է, որ մանկապիղծին մանուկների բարեկամի կոչում շնորհեն։ Մրցանակը ստանալու առիթվ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Մեր երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում: Այսօր Ադրբեջանը երրորդ երկրներից իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքի, ինչպես նաև ցորենի և այլ ապրանքների արտահանումը Հայաստան»։ «Խաղաղասեր» Իլհամ Ալիևը խոշտանգում է, դատում հայ գերիներին, օկուպացրած պահում Հայաստանի սահմանամերձ տարածքները, չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, խաղաղության պայմանագիր չի կնքում, պահանջում է «անկլավների» հանձնումը, «300 հազար ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան», հակահայկական քարոզչություն է անում։ Բոլոր ողջամիտ մարդիկ կողմ են խաղաղությանը, սակայն խաղաղության մասին հայտարարող Իլհամ Ալիևի վարքից խաղաղության հոտ չի փչում»։