Իրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկ


Քաղաքականություն


Axios-ը գրում է, որ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկ, որի նպատակն է վերջ դնել ծովային շրջափակմանը և վերաբացել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։ Այս նախաձեռնության առանցքային առանձնահատկությունը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները երկրորդ պլան մղելն է՝ փորձելով արագացված կարգով հասնել պատերազմի ավարտին և տնտեսական շնչահեղձության դադարեցմանը։

Ներկայիս դիվանագիտական փակուղին պայմանավորված է Թեհրանի ներսում առկա լուրջ տարաձայնություններով։ Իրանական ղեկավարությունը չի կարողանում միասնական հայտարարարի գալ, թե որքանով է պատրաստ զիջումների գնալ միջուկային հարցում։ Նոր առաջարկը, որը փոխանցվել է պակիստանցի միջնորդների միջոցով, թույլ կտա շրջանցել այդ թեման և կենտրոնանալ անմիջական ճգնաժամի հաղթահարման վրա։

Սակայն Սպիտակ տան համար այս տարբերակը երկսայրի սուր է։ Թեև նեղուցի վերաբացումը կլիցքաթափի տարածաշրջանը, շրջափակման վերացումը կարող է զրկել նախագահ Թրամփին իր հիմնական լծակից։ ԱՄՆ վարչակազմի գլխավոր նպատակներից են մնում Իրանի հարստացված ուրանի պաշարների դուրսբերումը և հարստացման գործընթացի կասեցումը։ Առանց տնտեսական ճնշման՝ Թրամփի համար դժվար կլինի Թեհրանին պարտադրել այս պայմանները հետագա փուլերում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *