Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը


Հայաստան


Կապիտալ ներդրումների առումով Արարատի մարզի առողջապահական պատկերը լիովին փոխվում է: Արտաշատում բացվեց վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Արտաշատն այսուհետ ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը. ամենալավ` թե՛ պայմանների, և թե՛ մասնագետներով ու սարքավորումներով համալրման առումներով»,- վերակառուցված եռահարկ պոլիկլինիկայի պայմաններին ծանոթանալուց հետո նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Կառավարության 2021-2026թթ․ միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ իրականացված Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ու վերազինման համար պետական բյուջեից հատկացվել է 390 մլն դրամ, իսկ վերազինման համար` 141մլն դրամ:


Ակտիվ շինարարական փուլում են Մասիսի և Վեդիի բժշկական կենտրոնները և համայնքնային մի շարք ամբուլատորիաներ. Արտաշատում արդեն իսկ բացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղը:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *