Էկվադորում մրցավարին քարով հարվածած ֆուտբոլիստը 8 տարով որակազրկվել

Էկվադորի երրորդ դիվիզիոնի առաջնության խաղում «Սյուդադ դե Յանցասա» ակումբի ֆուտբոլիստ Ջոն Պերլասան որակազրկվել է 8 տարով՝ պահեստայինների նստարանից եզրային մրցավարի դեմքին քարով հարվածելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել «Ռիո Ագուարիկո» ակումբի հետ հանդիպման ժամանակ։ Մրցավարը լուրջ վնասվածք է ստացել և վիրահատվել է։

«Սյուդադ դե Յանցասան» տուգանվել է 2 հազար դոլարով և պարտավորվել վճարել լրացուցիչ մոտ 4500 դոլար՝ տուժած մրցավարի բժշկական ծախսերը հոգալու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *